Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՖԻՖԱ-ն կստուգի Գերմանիայի հավաքականի անդամների պահվածքը, որոնք բարկացրել են Շվեդիայի թիմին

ՖԻՖԱ-ն կստուգի Գերմանիայի հավաքականի անդամների պահվածքը, որոնք բարկացրել են Շվեդիայի թիմին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հետաքննություն Է սկսել Գերմանիայի հավաքականի պատվիրակության անդամների նկատմամբ, որոնք իրենց անհարգալից պահվածք են թույլ տվել Շվեդիայի հավաքականի նկատմամբ Ռուսաստանում աշխարհի առաջնության խմբային փուլում այդ թիմերի միջեւ կայացած մրցախաղի ավարտից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Daily Mail-ը, խոսքը վերաբերում Է Գերմանիայի հավաքականի մամուլի ծառայության ներկայացուցիչ Ուլի Ֆոյգտեին եւ լոգիստիկայի գծով թիմի կառավարիչ Գեորգ Բեհլաուին: Սոչիում մրցախաղն ավարտվեց գերմանացիների հաղթանակով, որոնք մեկ ֆուտբոլիստ պակաս ունենալով կարողացան մրցակցին հաղթել ավելացված ժամանակում գոլի շնորհիվ, որը տուգանայինից խփեց Տոնի Կրոսը: Օբյեկտիվների խցիկներում հայտնվել Է այն դրվագը, որի ընթացքում Ֆոյգեն եւ Բեհլաուն ուղղվել են շվեդների նստարանի կողմը՝ իրենց անհարգալից արտահայտություններ եւ ժեստեր թույլ տալով: Ի պատասխան նրանց կողմն են նետվել Շվեդիայի պատվիրակության ներկայացուցիչները, ներառյալ մի քանի ֆուտբոլիստներ:

Ըստ որում Գերմանիայի թիմը միջադեպի համար մրցախաղի հաջորդ օրը ներողություն Է խնդրել:

«Դա Էմոցիոնալ խաղ Էր: Վերջում մեր պատվիրակության անդամների այս կամ այն արձագանքը կամ ժեստը շվեդների նստարանի հասցեին չափազանց Էմոցիոնալ Էին: Մենք ներողություն ենք խնդրել Շվեդիայի հավականի մարզչից ու նրա թիմից»,- ասված Է Գերմանիայի հավաքականի հայտարարության մեջ, որը զետեղված Է Twitter-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]