Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պուտինը հավաստել Է Թուրքիայի հետ սերտորեն աշխատելու պատրաստակամությունը

Պուտինը հավաստել Է Թուրքիայի հետ սերտորեն աշխատելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհավորել Է Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսական պետության ղեկավարն ընդգծել Է, որ քվեարկության արդյունքները վկայում են Էրդողանի քաղաքական մեծ հեղինակության, նրա ղեկավարությամբ իրականացվող քաղաքականության լայն աջակցության մասին, որն ուղղված Է Թուրքիայի առջեւ ծառացած հրատապ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, երկրի արտաքին քաղաքական դիրքերի ամրապնդմանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Պուտինը նաեւ նշել Է ռուս-թուրքական գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացումը, որոնք մի քանի ուղղություններով վստահորեն հասնում են ռազմավարական մակարդակի: «Ռուսաստանի նախագահը հավաստել Է պատրաստակամությունը՝ շարունակելու բովանդակալից երկխոսությունը, սերտ համատեղ աշխատանքը երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի շուրջ, ընդգծելով, որ դա, անկասկած, համապատասխանում Է Ռուսաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների արմատական շահերին եւ եվրասիական մայրցամաքում խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովմանը»,-ընդգծել են Կրեմլում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]