Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Շիկակարմիր Սոնյան հինգերորդ երեխան Է ունեցել 54 տարեկանում

Շիկակարմիր Սոնյան հինգերորդ երեխան Է ունեցել 54 տարեկանում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիացի դերասանուհի եւ երգչուհի Բրիգիտա Նիլսենը, որն առավել հայտնի Է Շիկակարմիր Սոնյայի դերով համանուն ֆանտաստիկ մարտաֆիլմում, ծննդաբերել Է հինգերորդ երեխային: Աղջկան կոչել են Ֆրիդա, պատմել Է նա People-ում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք շատ ուրախ ենք մեր կյանքում ողջունելու հիանալի դստերը: Դա երկար ճանապարհ Էր, բայց արժեր: Մենք երբեք ավելի ուժեղ չենք սիրել միմյանց»,- հայտարարել են 54-ամյա Նիլսենը եւ նրա 39-ամյա ամուսինը՝ Մաթիա Դեսին:

Նորածին աղջնակի քաշը 5 ֆունտ եւ 9 ունցիա Է (մոտավորապես 2,4 կիլոգրամ):

Նիլսենը պաշտոնապես ամուսնացած Է հինգերորդ անգամ: Նա չորս որդի ունի առաջին եւ չորրորդ ամուսնուց, ինչպես նաեւ զուգընկերոջից, որի հետ նշանված Է եղել: Դերասանուհու երկրորդ ամուսինը եղել Է Սիլվեստր Ստալոնեն: Նրանք ամուսնացած են եղել երկու տարի, բայց երեխաներ չեն ունեցել: Շիկակարմիր Սոնյան Նիլսենի առաջին լուրջ դերն Է կինոյում: Համանուն ֆիլմը նկարահանվել Է 1985 թվականին: Կինոնկարում Նիլսենի խաղընկերն Է դարձել Առնոլդ Շվարցենեգերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]