Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

ՌԴ-ն եւ Ադրբեջանը կվերադառնան ազատ ավտոտարանցման մասին համաձայնագրին


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Ադրբեջանը կվերադառնան երկու երկրների միջեւ ազատ ավտոմոբիլային տարանցման վերաբերյալ համաձայնագրին: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հունիսի 25-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ Պետդումայի տրանսպորտի եւ շինարարության գծով կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անցկացված հանդիպումների ընթացքում մենք պայմանավորվեցինք վերադառնալ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասին համաձայնագրին եւ լուծել հիմնական խնդիրներից մեկը՝ տարանցումը Ռուսաստանում եւ Ադրբեջանում պետք Է լինի ազատ՝ առանց թույլատրիչ համակարգի»,-ասել Է նա, նշելով, որ այդ թեման քննարկվել Է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպման ընթացքում, որը կայացել Է հունիսի 24-ին:

Մոսկվիչովի խոսքով՝ դա թույլ կտա «մի քանի անգամ ավելացնել Իրանից Ադրբեջան եւ Ռուսաստան բեռների փոխադրման ծավալները»:

Պետդումայի պատվիրակությունը՝ խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, հունիսի 24-25-ին Ադրբեջանում Է գտնվում պաշտոնական այցով:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ