Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Բիզնես Արմենիա»-ն Լոնդոնում մասնակցել է ՎԶԵԲ միջոցառումներին

«Բիզնես Արմենիա»-ն Լոնդոնում մասնակցել է ՎԶԵԲ միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և Դոնորների հետ հարաբերությունների խմբի (արդեն նախկին) ղեկավար Արման Ուդումյանը Լոնդոնում՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխամասային գրասենյակում, մասնակցել են «Զարգացող Եվրոպա» միջոցառումների շարքին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բիզնես Արմենիա»-ի հանրային կապերի թիմից: 

Ներդրումների խթանման հայաստանյան կառույցի ներկայացուցիչները Միացյալ Թագավորության Վեսթմինսթերյան պալատում մասնակցել են ՎԶԵԲ ընդունելությանը։ Այն կազմակերպվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ներդրումների խթանման կառույցների ղեկավարների համար։

Միջոցառումների օրերին տարբեր երկրների գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, քննարկվել գործակցության ծրագրեր։ «Բիզնես Արմենիա»-ի թիմը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, օտարերկրյա ներդրողների անընդհատ աճող հետաքրքրության պայմաններում երկրի նոր կառավարության քաղաքականությունը, հիմնադրամի փորձը։ Գործընկեր կառույցների հետ քննարկվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրեր համատեղ իրականացնելու գաղափարը։

«Սա եզակի հնարավություն էր մեկ վայրում հանդիպելու 22 գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ, որը այլ պարագայում կամ անհնարին կլիներ, կամ անհամեմատ մեծ ժամանակային ու ֆինանսական ռեսուրսներ կպահանջեր։ Լոնդոն էինք մեկնել հետաքրքիր գաղափարներով, վերադառնում ենք արդյունավետ գործակցության նախնական պայմանավորվածություններով»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի Դոնորների հետ հարաբերությունների խմբի (նախկին) ղեկավար Արման Ուդումյանը։

ՎԶԵԲ գործարար հանդիպումների շրջանակում անցկացվել է «Զարգացող Եվրոպա» մրցանակաբաշխությունը, որտեղ «Բիզնես Արմենիա»-ն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 23 կառույցների շարքում առաջադրված է եղել «Ներդրումների խթանման տարվա ազգային մարմին» անվանակարգում։ Առաջադրումների համար հիմք են հանդիսացել 23 երկրների ներդրումների խթանման կառույցների գործունեության՝ ՎԶԵԲ հետազոտությունները։ 

«Հանդիպումներից բացի կարևորում ենք նաև ՎԶԵԲ մրցանակաբաշխության մեթոդաբանությունը, որով կատարվել է ընտրությունը։ «Բիզնես Արմենիա»-ի կարողությունների հզորացմամբ, հաջորդ մրցանակաբաշխությանը, մեր կառույցը կհավակնի լինելու լավագույնը»,- նշել է «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]