Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում հունիսի վերջին օրերին թեժ է լինելու. սպասվում է +40 աստիճան

 Հայաստանում հունիսի վերջին օրերին թեժ է լինելու. սպասվում է +40 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում hունիսի 29-30-ին օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նշեց, որ սպասվում են Իրաքից տաք հոսանքներ:

«Այսօր վերջին օրն է, որ դեռ հյուսիսային շրջաններում տեղումները կշարունակվեն: Հունիսի 26-ից Հայաստանը գտնվելու է Իրաքից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, մենք այն անվանում ենք տաք օդի ալիք: Արդյունքում՝ օդի ջերմաստիճանը կտրուկ՝ 5-6 աստիճանով կբարձրանա: Հունիսի 27-ին Երևանում և հանրապետության հովտային գոտիներում ջերմաստիճանը կհասնի +38-ի, իսկ արդեն հունիսի 29-30-ին՝ +40-ի»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Հարցին, թե որքան կպահպանվի այս բարձր ջերմաստիճանը, Գագիկ Սուրենյանը նշեց, որ ներկայում կարող է ասել, որ մինչև հուլիսի 1-ը, իսկ դրանից այն կողմ առայժմ պարզ չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]