Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Գվատեմալայում ութ մարդու դիակ են գտել հրաբխի ժայթքման շրջանում


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվատեմալայում հունիսի 24-ին ութ մարդու դիակ են գտել Ֆուեգո հրաբխի ժայթքման շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի ազգային ոստիկանությունը:

«Էսկուինտլայի ազգային քաղաքացիական ոստիկանության աշխատակիցներն օգնում են տեղափոխելու ութ մարդու դիակները, որոնք համարվում Էին անհայտ կորած եւ գտնվել են Սան Միգել Լոս Լոտեսի հատվածում»,- ասված Է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ֆուեգոյի ժայթքումը տեղի Է ունեցել հունիսի 3-ին: Ավելի վաղ հաղորդվել Էր 112 մարդու զոհվելու մասին: Գտնված մարմինների հետ միասին զոհերի թիվը հասել Է 120-ի: Եվս 189 մարդ մնում Է անհայտ կորածների կարգավիճակում, 57 հոգի վերքեր Է ստացել, քանդվել Է 186 տուն:

Ֆուեգոյի ժայթքման գոտում որոնողական աշխատանքների դադարեցման որոշումից հետո տեղի իշխանությունները հայտարարել են այդ շրջանը զանգվածային թաղման գոտի հայտարարելու մտադրության մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ