Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կորած քաղաքացին հայտնաբերվել է Սարատովկա գյուղին հարակից անտառում

Կորած քաղաքացին հայտնաբերվել է Սարատովկա գյուղին հարակից անտառում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հունիսի 24-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն (1939 թ.) կորել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 22:20-ի դրությամբ աշխատանքներն ավարտվել են անարդյունք: 

Հունիսի 25-ին, ժամը 07:00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում աշխատում են 26 փրկարար ծառայողներ:

Վ. Ա.-ն հատնաբերվել  է Սարատովկա գյուղին հարակից անտառում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]