Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն ավելի ազդու մաքսատուրքեր կսահմանի պատասխան միջոցներ ձեռնարկող երկրների նկատմամբ. Թրամփ

ԱՄՆ-ն ավելի ազդու մաքսատուրքեր կսահմանի պատասխան միջոցներ ձեռնարկող երկրների նկատմամբ. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պատասխան միջոցներ կձեռնարկի այն երկրների նկատմամբ, որոնք առեւտրական խոչընդոտներ ու մաքսատուրքեր են սահմանել ամերիկյան ապրանքների ներմուծման վրա, եթե դրանք չեղյալ չհայտարարվեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 24-ին հայտարարել Է իր Twitter-ում:

«ԱՄՆ-ը պնդում Է, որ բոլոր այն երկրները, որոնք արհեստական խոչընդոտներ ու մաքսատուրքեր են սահմանել իրենց երկրներ ներկրվող ապրանքների վրա, հանեն այդ արգելքները, այլապես ԱՄՆ-ի կողմից կհետեւեն ավելի ազդու քայլեր, քան պատասխան միջոցները:

Առեւտուրը պետք Է լինի արդար ու պետք Է դադարի լինել խաղ մեկ դարպասով»,- գրել Է Սպիտակ տան ղեկավարը:

Հունիսի 22-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները 20 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանեն Եվրամիություննեց ներկրվող ավտոմեքենաների վրա, եթե հանրակցությունը չվերացնի խոչընդոտները ամերիկյան ընկերությունների նկատմամբ: 2018 թվականի մարտին ԱՄՆ-ը մաքսատուրքեր Է սահմանել պողպատի եւ ալյումինի ներմուծման վրա՝ համապատասխանաբար 25 տոկոսի եւ 10 տոկոսի չափով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]