Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիական բանակը ԻՊ-ից ազատել Է Իրաքի հետ սահմանակից շրջանը. SANA

Սիրիական բանակը ԻՊ-ից ազատել Է Իրաքի հետ սահմանակից շրջանը. SANA

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից 1,8 հազար քառակուսի կիլոմետր անապատ են ազատել Դեյր Զորի նահանգում՝ Ալ Բուկեմալ քաղաքից արեւմուտք ընկած շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 24-ին հայտնել Է SANA գործակալությունը:

Նրա տվյալներով՝ գործողության ընթացքում բանակը ոչնչացրել Է «մեծ քանակությամբ» ահաբեկիչների ու նրանց զենքը:

Դրանից մի քանի օր առաջ զորքերը ահաբեկիչների ելուզակախմբերից 1,2 հազար քառ. կմ տարածք Էին մաքրել Դեյր Զորում եւ վերականգնել հսկողությունը Էլ Մուեյզալիա եւ Ֆեյզա Մուվեյնա բնակավայրերի նկատմամբ: Միրիական անապատի հարավ-արեւմուտքում զինծառայողները Ազգային պաշտպանության ուժերի աջակցությամբ ահաբեկիչներին դուրս են մղել 15 շրջանից ու գրավել Հիրբեթ Էլ Ումբաշի եւ Մաարար օազիսները, որտեղ գտնվում Էին նրանց ամրադիրքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]