Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը միջուկազերծման «հատուկ առաջադրանքների» գրաֆիկ կտրամադրի ԿԺԴՀ-ին

ԱՄՆ-ը միջուկազերծման «հատուկ առաջադրանքների» գրաֆիկ կտրամադրի ԿԺԴՀ-ին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը մոտ ժամանակներս Փհենյանին կտրամադրի ԿԺԴՀ-ի կողմից այն խնդիրների կատարման գրաֆիկ, որոնք նախանշվել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնություններով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Պենտագոնի ներկայացուցիչը:

«Կառաջադրվեն հատուկ խնդիրներ, դրանց կատարման հատուկ գրաֆիկ՝ գագաթնաժողովի համաձայնությունների իրականացման մեր տեսլականով»,- ասել Է պետական պաշտոնյան մի խումբ լրագրողների հետ զրույցի ընթացքում, որոնք ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսին ուղեկցել են Ասիայի երկրներ կատարած ուղեւորության ժամանակ:

Նա չի հայտնել ամերիկյան կողմի պահանջների մանրամասները, բայց հավելել Է. «Մենք արագորեն կիմանանք, թե նրանք (հյուսիսկորեացիները) մտադիր են արդյոք գործել ազնվորեն, թե՝ ոչ»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել Է, որ պատրաստվում Է առաջիկայում այցելել Փհենյան: Վերջերս Սեուլ կատարած այցելության ժամանակ նա հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը ԿԺԴՀ-ի լիակատար միջուկազերծման հույս ունի 2 – 2,5 տարվա ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]