Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

Մունդիալում մեկնարկում են խմբային փուլի վերջին տուրի խաղերը


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկում են խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցումային հերթական օրը պայքարի մեջ կմտնեն A, B խմբի բոլոր թիմերը: Երևանի ժամանակով 18:00-ին միմյանց դեմ կմրցեն A խմբի թիմերը: Ուրուգվայ-Ռուսաստան խաղում կորոշվի, թե ով խմբում կզբաղեցնի առաջին տեղը: Եթե հանդիպումն ավարտվի ոչ-ոքի՝ ապա առաջին տեղով հաջորդ փուլ դուրս կգան ռուսները, քանի որ մունդիալի տան տերերը ավելի շատ գնդակ ունեն խփած: Այս խմբում միևնույն ժամին կկայանա Սաուդյան Արաբիա-Եգիպտոս խաղը, որը ոչինչ չի տա թիմերին:

B խմբի խաղերի կմեկարկեն Երևանի ժամանակով 22:00-ին: Իսպանիան կմրցի խմբի հետնապահ Մարոկկոյի հետ, իսկ Պորտուգալիան՝ Իրանի հետ: 4-ական միավոր ունեն պորտուգալացիները և իսպանացիները: Իրանն ունի 3 միավոր և դեռևս կարող է պայքարել հաջորդ փուլի ուղեգրի համար:

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

 

 




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ