1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Show must go on. Գերմանիան հաղթեց Շվեդիային. F խումբ

Show must go on. Գերմանիան հաղթեց Շվեդիային. F խումբ

 ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի երկրորդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը մրցեց Շվեդիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեներին գերմանացիները անդադար գրոհում էին և ստիպել էին Շվեդիային փակվել սեփանակ կիսադաշտում: Վիճակագրությամբ առավելությունը գերմանացիների կողմն էր; Նրանք ամեն կերպ փնտրում էին շվեդների դարպասը տանող ճանապարհը:

 

Բայց գործեց ֆուտբոլի չգրված օրենքը՝ չես խփում դու, խփում են քեզ: Հանդիպում 32-րդ րոպեին Շվեդիայի հավաքականի արագ հակագրոհը եզրափակեց Տոյվոնեն, ով գրավեց Նոյերի պաշտպանած դարպասը:

 

Երկրորդ կեսի մեկնարկում «բունդեսմեքենան» շատ ակտիվ սկսեց և առավելութունը գոլի վերածեց Մարկո Ռոյսը, ով 48-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարությունը: Խփած գնդակը նոր թափ հաղորդեց աշխարհի գործող չեմպիոնների գործողություններին: Հանդիպման 82-րդ րոպեին գերմանացիները մնացին 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Բոատենգը: Եվ հանդիպման լրացուցիչ ժամանակում գերմանացիները հաղթանակ կորզեցին: Տուգանային հարվածից շվեդների դարպասը գրավեց Թոնի Կրոսը: Գերմանիա-Շվեդիա 2:1: 

 

Գերմանիայի ազգային թիմը մունդիալի խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Հարավային Կորեայի հետ հունիսի 27-ին: Իսկ Շվեդիան կխաղա խմբի առաջատար Մեքսիկայի հավաքականի հետ: Երկու տուրերից հետո Մեքսիկան ունի 6 միավոր, Շվեդիան՝ 3, Գերմանիան՝ 3, Հարավային Կորեան միավոր չունի:

 

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]