1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, Բելգիա-Թունիս խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Էդեն Ազարը, ով այս խաղում երկու գոլի հեղինակ դարձավ:

Խմբային փուլի երկրորդ տուրում Բելգիան 4:1 հաշվով գերազանցեց Թունիսին: Այս խաղում դուբլի հեղինակներ դարձան Էդեն Ազարը և Ռոմելու Լուկակուն:

G խմբում Բելգիան հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին` մրցելով Անգլիայի հավաքականի հետ: Իսկ Թունիսը հաջորդիվ կխաղա Պանամայի հետ: Այս տուրից հետո Բելգիան նվաճեց փլեյ-օֆֆ-ի ուղեգիր, քանի որ երկու տուրերից հետո ունի 6 միավոր: Անգլիայի հավաքականն ունի 3 միավոր հունիսի 24-ին կմրցի Պանամայի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]