Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում

Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի 
նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետների կանխատեսմամբ՝ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթանակ կտանի հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին կամ երկրորդ փուլում, սակայն կարող է կորցնել վերահսկողությունը խորհրդարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հասան Օկտայի խոսքով` ընտրություններին Էրդողանը 51-52 տոկոս ձայն կստանա` ընտրվելով հենց առաջին փուլում: «Եթե նա և հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Մուհարեմ Ինջեն անցնեն հաջորդ փուլ, ապա Էրդողանը կհաղթի` մոտավորապես 60 տոկոս ձայն ստանալով»,-նշել է նա:

Ըստ փորձագետի` բացառված չէ, որ առաջին փուլից հետո Ինջեն հանի թեկնածությունը: Այդ դեպքում Էրդողանի հետ կմրցի «Լավ» կուսակցությունից Մերալ Աքշեները, որը, ամենայն հավանականությամբ, առաջին փուլում երրորդ տեղը կզբաղեցնի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]