Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիայում հանվել է կանանց մեքենա վարելու արգելքը

Սաուդյան Արաբիայում հանվել է կանանց մեքենա վարելու արգելքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայում կանանց կթույլատրվի մեքենա վարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Փոփոխության մասին հայտարարվել էր նախորդ տարվա սեպտեմբերին, և Սաուդյան Արաբիան մեքենա վարելու առաջին լիցենզիան տրամադրել է այս ամսվա սկզբին:

Այս երկիրն աշխարհում միակ էր, որտեղ կանայք իրավունք չունեին մեքենա վարել, և տղամարդիկ ստիպված էին վարձել անձնական վարորդներ իրենց կին հարազատների համար:

Մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը տարիներ շարունակ քարոզարշավներ են կազմակերպել կանանց վարելու իրավունքի համար: Նույնիսկ տասնյակ կանայք ձերբակալվել են 1990-ին Ռիյադում մեքենա վարելու համար: 2011-2014-ին որոշ արաբ կանայք սկսել էին իրենց մեքենա վարելու տեսանյութերը տեղադրել համացանցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]