Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է որոտացել

Լոնդոնի արևելյան շրջաններից մեկի արդյունաբերական պահեստում ուժգին պայթյուն է 
որոտացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Լեյտոն շրջանի արդյունաբերական պահեստում հզոր պայթյուն է որոտացել: 120 հրշեջներ են աշխատել կրակը մարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Լոնդոնի հակահրդեհային խումբը հայտարարել է, որ ավելի քան 70 զանգ է ստացել այդ պայթյունի համար՝ սկսած ժամը 05։20-ից:

Երկհարկանի պահեստի մոտակայքում ապրող մարդկանց զգուշացրել են ծխի պատճառով պատուհանները և դռները փակ պահել:

Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ: Ականատեսներից մեկն ասել է, որ ծխի մեծ զանգված է տեսել:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]