Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախում ինտենսիվ կերպով ընթանում են ցորենի և գարու բերքահավաքի աշխատանքներ

Արցախում ինտենսիվ կերպով ընթանում են ցորենի և գարու բերքահավաքի 
աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախում ինտենսիվ կերպով ընթանում են ցորենի և գարու բերքահավաքի աշխատանքներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հունիսի 23-ի դրությամբ արդեն հնձվել են 19.623 հա գարու դաշտեր (ցանված՝ 36.576 հա), միջին բերքատվությունը կազմել է 18.3 ցենտներ, իսկ ցորենի՝ 2008 հա (ցանված՝ 38.989 հա), միջին բերքատվությունը՝ 24.4 ցենտներ։

«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի՝ Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Խանապատի (Ասկերանի շրջան), Շուշիի, Մարտակերտի, ինչպես նաև Երևանի պահեստներում ամենօրյա ռեժիմով առանց խոչընդոտների իրականացվում է բերքի ընդունումը։ Դաշտերում գյուղտեխնիկայի խնդիր չկա, իսկ հնարավոր հրդեհները կանխարգելելու նպատակով շուրջօրյա ռեժիմով աշխատում են արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ հենակետերը։

«Հավաստիացնում եմ, որ բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար կառավարության կողմից իրականացվել են համապատասխան բոլոր աշխատանքները։ Ցավոք սրտի, վերջին օրերի կարկտահարությունից, սելավներից և քամիներից ընդհանուր առմամբ վնասվել է ավելի քան 9000 հա ցանքատարածություն: Ներկայում կառավարությունում ակտիվ քննարկվում է տվյալ հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու հարցը»,-նշել է Գրիգոր Մարտիրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]