1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և ռազմամթերք

Շիկահող համայնքի բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձել է ատրճանակ և 
ռազմամթերք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 22-ին ոստիկանություն է ներկայացել Շիկահող համայնքի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 897, 7.62 մմ տրամաչափի 110 փամփուշտ և նռնականետի 1 ական: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ըստ քաղաքացու բացատրության՝ ատրճանակը և ռազմամթերքը հայտնաբերել է նույն օրը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի «Տրիցատի մոստ» կոչվող կամրջի տակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]