Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Գահերի խաղը» սերիալի դերասաններն ամուսնանում են

«Գահերի խաղը» սերիալի դերասաններն ամուսնանում են

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գահերի խաղը» սերիալի աստղեր Կիտ Հարինգտոնի և Ռոուզ Լեսլիի ամուսնությունը կայանալու է հունիսի 23-ին  Շոտլանդիայի հյուսիս-արևելքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն: Զույգը, որն էկրանին մարմնավորել է սիրահարներ Ջոն Սնոուի և Իգրիտի դերերը, հանդիպել է 2012-ին:

Դերասանուհու հայրը Սեբ Լեսլին ամրոց ունի Արևմտյան Գարիոչում: Դերասանուհին մեծացել է Աբերդենում նախքան Լոնդոն տեղափոխվելն ու մեծ կարիերա սկսելը: Թեև հարսանիքի մասին կոնկրետ ծրագրեր զույգը չի հրապարակել, սակայն հավանաբար նրանք հարսանիքը կանցկացնեն Վարդհիլ ամրոցում, որը պատկանում է Լեսլիի ընտանիքին:

Դերասաններ Էմիլիա Կլարկը, Դեներիս Տարգարիենը և Փիտեր Դինքլեյջըը ժամանել են Աբերդին քաղաք հունիսի 22-ին: Զույգի նշանադրության մասին հայտարարվել էր դեռ սեպտեմբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]