Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել. տուժածների թվում հայեր չկան

Եթովպիայում վարչապետին աջակցող հանրահավաքի ժամանակ պայթյուն է 
որոտացել. տուժածների թվում հայեր չկան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում նոր վարչապետին աջակցելու նպատակով կազմակերպված հանրահավաքի ժամանակ որոտացել է պայթյուն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Ռոյթերս»-ին, վարչապետ Աբի Ահմեդը հայտնել է, որ պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել, որոշներն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Կառավարության գրասենյակից տեղեկացնում են, որ հանրահավաքի ժամանակ նռնակ է պայթել: Վարչապետի գրասենյակի ղեկավարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Աբի Ահմեդն անվտանգ է, նա իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Եթովպիայի իշխանությունները հայտարարել են, որ պատասխանատուները կկանգնեն դատարանի առաջ:

«Al Jazeera»-ն տեղեկացնում է, որ տուժածների թիվն անցնում է 80-ից:

Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչ Թամար Գևորգյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ներկայում ունեցած տեղեկատվության համաձայն տուժածների թվում հայեր չկան: Նա տեղեկացրեց, որ սովորաբար հայ համայնքն ակտիվ չէ քաղաքական գործընթացներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]