Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ ԵՄ-ի աջակցությունը չլինի

Գերմանիան կխստացնի սահմանային միգրացիոն վերահսկողությունը, եթե նույնիսկ 
ԵՄ-ի աջակցությունը չլինի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Ներքին գործերի նախարար Հորսթ  Զեեհոֆերը հաստատել է, որ մտադիր են փախստականների համար խստացնել սահմանային վերահսկողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, «Suddeutsche Zeitung»-ին տված հարցազրույցում  Ներքին գործերի նախարարը նշել է, որ դա կանեն նույնիսկ այն դեպքում, երբ կանցլեր Անգելա Մերկելը այս հարցի շուրջ չկարողանա համաձայնության գալ ԵՄ-ի գործընկերների հետ:

«Եթե ԵՄ գագաթնաժողովում չգտնվի արդյունավետ որոշում, ապա մենք դուրս ենք հանելու այն միգրանտներին, որոնք գրանցված են Եվրամիության այլ երկրներում»,-ասել է նա:

Գերմանիայի կառավարությունում անօրինական միգրացիայի խնդիրը հանգեցրել է լուրջ տարաձայնությունների: Հորսթ Զեեհոֆերը ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր է լինի միակողմանի կարգով հրամանագիր, ստորագրված երկրի ոստիկանության կողմից, որ սկսեն մերժել կացության իրավունքի տրամադրումը Գերմանիայի տարածքում: Գերմանիայի կանցլերին տրվել է ժամանակ խնդրին լուծում գտնելու համար: Կանցլերն էլ իր հերթին Զեեհոֆերին հիշեցրել է գերմանական քաղաքականության մեջ իրավասությունների տարանջատման մասին, որը ենթադրում է նաև հնարավորություն իր կողմից ցանկացած նախարարին հեռացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]