1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սոպրանո Լիաննա Հարությունյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

 Սոպրանո Լիաննա Հարությունյանը մենահամերգով հանդես կգա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնին առաջին անգամ Հայաստանում մենահամերգով կներկայանա սոպրանո Լիաննա Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Լիաննա Հարությունյանն իր սերնդի ամենահզոր վերդիական սոպրանոներից է: Օժտված լինելով հրաշալի ձայնային տվյալներով՝ երգչուհին հանդես է գալիս հագեցած օպերային երգացանկով՝ անթերի կատարելով Վերդի և Պուչինի, ինչպես նաև ֆրանսիական, ռուսական և կամերային երաժշտության ստեղծագործություններ:

Լիաննա Հարությունյանը ծնվել է Հայաստանում և նախնական կրթություն ստացել Հայաստանում: Երգչուհին ուսումը շարունակել է Փարիզի Բաստիլ օպերայի լիրիկական ստուդիայում: Նրա վերելքի սկիզբն է դարձել 2013 թվականին Լոնդոնի արքայական օպերային թատրոնում կայացած հաղթական դեբյուտը` Յոնաս Կաուֆմանի և Ֆերուչո Ֆուրլանետոյի հետ միասին` Սըր Անտոնիո Պապանոյի ղեկավարությամբ: Լիաննա Հարությունյանը երգում է գլխավոր դերերգեր աշխարհի ամենահեղինակավոր օպերային թատրոններում. Նյու Յորքի Մետրոպոլիտան, Լոնդոնի Արքայական, Սան Ֆրանցիսկոյի, Սիդնեյի, Ցյուրիխի, Փարիզի Բաստիլ, Սանկտ Պետերբուրգի, Ֆրանկֆուրտի, Մադրիդի, Նեապոլի, Մուսկատի, Աթենքի, Ամստերդամի, Համբուրգի, այլոց շարքում:

Նրա մասին անգլիական «The Guardian»-ը գրել է. «Հարությունյանը երգում էր այնպիսի ուժգնությամբ և գեղեցկությամբ, որ թվում էր, թե իր կամ քո սիրտը շուտով կպայթի...»: Համերգային ծրագիրը ներկայացնում է արիաներ և նախերգանքներ. Ջուզեպպե Վերդի, Պիետրո Մասկանի, Ջակինո Ռոսինի, Ֆրանչեսկո Չիլեա, Ջակոմո Պուչինի:

«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնը անցկացվում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնի հիմնադիր նախագահը և գեղարվեստական ղեկավարը  կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]