Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հուլիս

Լուկաշենկոն շնորհավորել է Արմեն Սարգսյանին և հայ-բելառուսական համագործակցության ամրապնդման համոզմունք հայտնել


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան 65-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է․

«Հարգելի՛ Արմեն Վարդանի, 
Անկեղծ շնորհավորում եմ Ձեզ 65-ամյակի կապակցությամբ:
Ձեր անձնական եւ գործնական որակները, ակտիվ պետական գործունեությունն ու վաստակած հեղինակությունը նպաստում են բարեկամ Հայաստանի խաղաղ եւ կայուն զարգացմանը:
Խորապես համոզված եմ, որ բելառուսա-հայկական կառուցողական համագործակցությունը հետագայում եւս կամրապնդվի՝ մեր երկրների միջեւ ձեւավորված վստահության ու փոխըմբռնման հարաբերությունների շնորհիվ: 
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Արմեն Վարդանի, քաջառողջություն, երջանկություն ու շարունակական հաջողություններ»։ 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ