Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Արցախում 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով. մեկ շաբաթում երկրորդ դեպքն է


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հունիսի 23-ին 4-ամյա երեխա է մահացել գայլի կծելու հետևանքով: Սա մեկ շաբաթում երկրորդ դեպքն է:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ոստիկանությունից, հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ հունիսի 21-ին կատաղություն ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակչուհի՝ 2014թ. ծնված Ա.Մ-ն հունիսի 22-ին ժամը 12:35-ի սահմաններում մահացել է:
Պարզվել է, որ Ա.Ա-ն մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով ստացել էր վերքեր և հունիսի 22-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով մահացել:

Իսկ հունիսի 19-ին Արցախի առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:50-ին կանչով մեկնած խումբը Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքից «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխել Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝  2007թ. ծնված Կ.Գ-ի  դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով Կ.Գ-ն ստացել էր վերքեր և հունիսի 19-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում մահացել է:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ