Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Մունդիալ-2018. ինչ հանդիպումներ կան այսօր


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի հերթական օրը պայքարի մեջ կմտնեն G, F խմբերի թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ժամանակով 16:00-ին կխաղան Բելգիան և Թունիսը (G խումբ): Այնուհետ՝ ժամը 19:00-ին, միմյանց հետ ուժերը կչափեն F խմբից Հարավային Կորեայի և Մեքսիկայի թիմերը: Իսկ խաղային օրը կավարտվի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի և Շվեդիայի դիմակայությամբ:

F խմբում առաջատարները 3-ական միավորով Մեքսիկան և Շվեդիան են: Գերմանիան և Հարավային Կորեան միավոր չունեն:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

 




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ