Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Արոնյանը «Grand chess tour»-ում դեռևս 6-րդն է


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Փարիզի «Grand chess tour»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արագ շախմատում կայացան 7-9-րդ տուրերը: Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ, սակայն պարտվեց Կարուանային և Սոյին: Արագ շախմատում Արոնյանը 18 հնարավորից ունի 9 միավոր և դեռևս 6-րդ տեղում է:

Առաջատարը 12 միավորով Ուեսի Սոն է:

Հունիսի 23-24-ը տեղի կունենա կայծակնային շախմատի մրցաշարը:  

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ