Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Դեկտեմբեր

Յուրացումներ կատարելու համար Գոռավանքի համայնքապետի նկատմամբ հարուցվել է քրեական գործ


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը և Արարատի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումներով պարզել են, որ Գոռավանի համայնքապետ Արսեն Բազիկյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, պաշտոնավարման տարիներին ապօրինություններ է կատարել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայանության  հետ կապի և լրատվության վարչությունից, Արսեն Բազիկյանը անձնական նպատակներով մի քանի տարի շահագործել է «Խոսրով» պետական արգելոցում գտնվող ավազահանքը, համայնքին հատկացված տրակտորը շուկայականից ակնհայտ ցածր գնով  վաճառել է եղբորը , օտարել է համայնքին պատկանող կոմբայնը՝ ստացած գումարը անհայտ նպատակներով օգտագործելով:

Համայնքի միջոցներով ձեռք է բերել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենա, որը մի քանի տարի շարունակ օգտագործելուց հետո օտարել է , իսկ որոշ ժամանակ անց մեքենան 4 հազար դոլարով վաճառել՝ յուրացնելով գումարը: Բացի այդ, Բազիկյանը համայնքի բյուջեից 4 միլիոն 500 հազար դրամ է դուրս գրել գյուղի հուշաքարի շինարարական աշխատանքների համար՝ մոտ 40 մարդու ձևակերպել է աշխատող դարձյալ յուրացնելով գումարը: Ոստիկանության Արարտի բաժնում յուրացումների և պաշտոնեական  կեղծիքի փաստերով քրեական գործ է հարուցվել: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ