Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Ոստիկանության պետը ներկայացրել է Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին ու տեղակալին


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հունիսի 22-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին  է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանին ու վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության և տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Վալերիյ Օսիպյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմին շնորհակալություն  է հայտնել մինչ այժմ կատարած աշխատանքի և բարեխիղճ ծառայության համար:

Ոստիկանության պետը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ ղեկավարների գլխավորությամբ ավելի կբարձրանա ծառայության որակը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանն ու տեղակալ Գարիկ Ղուկասյանն իրենց շնորհակալական խոսքերում հավաստիացրել են, որ իրենք, և ստորաբաժանումն առհասարակ, կանեն ամեն ինչ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ