Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հուլիս

Նիգերիան հաղթեց Իսլանդիային. D խումբ


ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբի երկրորդ տուրում Իսլանդիայի ընտրանին մրցեց Նիգերիայի թիմի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին կեսում թիմերի գործողություններում զգուշություն էր նկատվում: Նրանք փոխադարձաբար գրոհում էին, սակայն գտնել հակառակորդի խոցելի օղակը չէր հաջողվում: Վիճակագրության «լեզվով» նիգերացիներն առավել շատ էին տիրում գնդակին:

 

Երկրորդ կեսի մեկնարկը շատ ակտիվ էր երկու թիմերը համար էլ: Սակայն առաջինը իրենց առավելությունը գոլի վերածեցին նիգերացիները: Խաղի 49-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Մուսան: Նիգերիան շարունակում էր «առաջին համարով» գործել և խաղի 75-րդ րոպեին նույն Մուսան դարձավ նաև դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2:0: Հանդիպման 80-րդ րոպեին նիգերացիները սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոննեը, սակայն Իսլանդիայի հավաքականի ֆուտբսլիստ Սիգուրդսոնը բարձր հարվածեց: Ի վերջո հանդիպումն ավարտվեց 2:0 հօգուտ Նիգերիայի:

 

Նիգերիայի ազգային թիմը խմբային փուլի վերջին խաղում հունիսի 26-ին կմրցի Արգենտինայի հավաքականի հետ: Նույն օրը Խորվաթիան ուժերը կչափի Իսլանդիայի հետ: Այս խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել է միայն Խորվաթիայի թիմը, որն ունի 6 միավոր: 3 միավոր ունի Նիգերիան, իսկ Արգենտինան և Իսլանդիան ունեն մեկական միավոր:

Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:

Լուսանկարները՝ FIFA




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ