Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Շիրակ»-ի տնօրենի կողմից «Բանանց»-ի ֆուտբոլիստին կաշառք տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Շիրակ»-ի տնօրենի կողմից «Բանանց»-ի ֆուտբոլիստին կաշառք տալու դեպքի առթիվ  
հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի դատախազությունից մայիսի 5-ին ՀՀ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն էր ուղարկվել «a1plus.am» կայքի՝ «Շիրակ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ դիտավորյալ սխալներ թույլ տալով խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստ էդվարդ Կպոդոյին կաշառք տալու  վերաբերյալ հոդվածը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  այդ առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ մայիսի 3-ին Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի վրա գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ՝ ավտոմեքենայի մեջ, «Շիրակ» ՖԱ-ի մարզիչ Արարատ Հարությունյանը մայիսի 5-ին կայանալիք «Բանանց»-«Շիրակ» ֆուտբոլային ակումբների արհեստավարժ մարզամրցման ժամանակ դիտավորյալ սխալներ թույլ տալով խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով կաշառել է «Բանանց» ՖԱ-ի արհեստավարժ ֆուտբոլիստ էդվարդ Կպոդոյին' տալով 1 հազար ԱՄՆ դոլար գումար և խոստացել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից նշված ֆուտբոլային խաղը հաղթելու դեպքում տալ ևս 4 հազար ԱՍՆ դոլար գումար:

«Դեպքի առթիվ 2018 թվականի մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաք վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով հարուցվել է քրեական գործ: Վարույթն իրականացնող մարմնի հունիսի 22-ի որոշմամբ Ա.Հարությունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքը կատարելու կասկածանքով որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- գրել է Աբրահամայանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]