Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արթիկի ավագանին միաձայն որոշեց Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից

Արթիկի ավագանին միաձայն որոշեց Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արթիկի ավագանին հունիսի 22-ին որոշում կայացրեց զրկել Մանվել Գրիգորյանին Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից: Նիստն արտահերթ էր և ավագանու քննարկման էր ներկայացվել Մանվել Գրիգորյանին՝ Արթիկի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

Ինչպես ներկայացված էր նիստին, Արթիկ համայնքի ղեկավարը և ավագանու անդամները, համայնքապետարանի և նրա ենթակա հիմնարկների աշխատակիցները, Արթիկի ողջ հանրությունը խորը զայրութով և հիասաթափությամբ են ընդունել Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կատարած չարաշահումների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված բացահայտումների մասին տեղեկատվությունը:

Բազմաթիվ քաղաքացիներ պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից, որը նրան տրվել է 2006 թվականի նոյեմբեր ամսին: Մանվել Գրիգորյանին կոչումը շնորհվել էր 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 15 որոշմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արթիկի համայանքապետարանից, նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 11 անդամներ, ովքեր միաձայն կողմ քվեարկեցին որոշմանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]