Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Դեկտեմբեր

Պետական միջոցներով ձեռք բերված գյուղտեխնիկան պետք է առաջնահերթ օգտագործվի տվյալ համայնքի կարիքների համար


ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը ճամբարակ խոշորացված համայնք կատարած այցի ընթացքում խորհրդակցություն անցկացրեց համայնքի կազմում ընդգրկված Այգուտ, Վահան, Թթուջուր, Մարտունի գյուղերի եւ Ճամբարակ քաղաքի գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարների հետ՝ ելնելով տեղերից ստացված դժգոհություններից:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզպետը հստակ ուղերձ փոխանցեց գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարներին, շեշտելով, որ պետական ծրագրով եւ համայնքների համաֆինանսավորմամբ տրամադրված գյուղտեխնիկան պետք է օգտագործվի նպատակային՝ մոտեցող բերքահավաքի օրերին անխափան ծառայություն մատուցելով գյուղացիական տնտեսություններին:

«Մեզ դժգոհություններ են հասել այն մասին, որ պետական միջոցներով ձեր իրավասությանը տրված գյուղտեխնիկան ոչ այնքան ծառայում է համայնքի բնակչության կարքիներին, որքան՝ ձեր անձնական օգտագործմանը: Այս պահից կոչ եմ անում՝ նախեւառաջ գյուղտեխնիկան ծառայեցնել բնակչության կարիքներին, նոր միայն հարկ եղած դեպքում տրամադրել այլ բնակավայրերի տնտեսություններում ծառայություններ մատուցելուն: Այս հարցում մենք լինելու ենք ուշադիր եւ հետողական:

Մենք ունենք վերահսկման բավարար մեխանիզմներ»,-շեշտեց մարզպետը: Գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարները հավաստիացրին, որ օրերս սկսվող բերքահավաքի աշխատանքներում կներգրավվի պետական միջոցներով ու համայնքների համաֆինանսավորմամբ տրամադրված ողջ գյուղտեխնիկան՝ ծառայեցվելով բացառապես տեղի բնակիչների կարիքներին: Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ