1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ճամբարակ համայնքում նախորդ տարվա համեմատ գարանանցանն ավելացել է մոտ 700 հեկտարով

Ճամբարակ համայնքում նախորդ տարվա համեմատ գարանանցանն ավելացել է մոտ 700 հեկտարով

ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում այս տարի կատարվել է մոտ 1500 հեկտար գարնանացան, ինչը շուրջ 700 հեկտարով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի աշխատակազմի գյուղատնտեսության եւ քաղաքաշինության բաժնի վարիչ Սերյոժա Ավալյանը, համայնքի 5400 հեկտար վարելահողերից ցանվել է միայն 1500 հեկտարը կամ մոտ 25 տոկոսը:

Մոտ 150 հեկտար էլ կազմել են աշնանացան ցորենի ցանքերը: Տնտեսություններում ցանվել է գարնանացան գարի եւ ցորեն, կարտոֆիլ, ոլոռ, իսկ առավել մեծ տարածքներ ընդգրկում են առվույտի եւ կորնգանի ցանքերը:«Նոր գյուղտեխնիկայի ձեռքբերումն ինչ-որ տեղ խթանում է երկրագործության զարգացմանը մեր համայնքում: Բայց այժմ մեզ հարկավոր են ավելի հզոր վարող տրակտորներ ու գութաններ, քանի որ տասնամյակներով խոպան մնացած հողերը մշակելու համար անզոր են մեր ձեռքի տակ եղած «Բելառուս» մակնիշի տրակտորները: Ամեն ինչ կփորձենք անել, որպեսզի ավելացնենք թե աշնանացան, թե գարնանացան ցանքերի մակերեսները: Անշուշտ, երկրագործության զարգացումն իր հերթին խթանելու է անասնապահության զարգացմանը, որի համար մեր համայնքն ունի պատկառելի ռեսուրսներ:

Բավական է նշել, որ ԽՍՀՄ տարիներին Կրասնոսելսկի շրջանը, որի տարածքի մեծ մասը հիմա մեր համայնքն է կազմում, ունեցել է 13 հազար գլուխ խոշոր եւ 30 հազար գլուխ մանր եղջերավոր անասուններ միայն խորհտնտեսություններում, մինչդեռ այս պահին մեր համայնքի տնտեսություններում հաշվառված է 7200 գլուխ խոշոր եւ շուրջ 7 հազար գլուխ մանր եղջերավոր: Եթե կարողանանք լուծել բրդի, մսի, կաթի, կաշվի մթերման շահավետ ու կայուն գների խնդիրը, ապա շատ կարճ ժամանակի ընթացքում կկարողանանք անասնապահության ծավալները մոտեցնել նախկին մակարդակին, որը կար ԽՍՀՄ տարիներին: Իսկ դրա համար մենք ունենք թե բավարար ռեսուրսներ, թե բավարար աշխատուժ»,-ներկայացրեց Սերյոժա Ավալյանը: Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]