Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսում ներկայացված է վաղ և նոր շրջանի 80 կտավ

Կարեն Աղամյանի անհատական ցուցահանդեսում ներկայացված է վաղ և նոր շրջանի  
80 կտավ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանի կտավներում կինը ներկայացվում է որպես բնության ամենագեղեցիկ երևույթ, իսկ հայրենիքը` մեծարման առարկա: Նկարչի անհատական ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ հունիսի 22-ին նկարիչների միությունում:

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

«Ներկայացրել եմ վերջին շրջանում արված ստեղծագործություններս, սակայն գործունեությանս ամբողջական պատկերն  արտահայտելու համար ընդգրկել եմ նաև վաղ շրջանի գործեր: Ընդհանուր առմամբ ութսուն կտավ է ցուցադրված»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Աղամյանը:

Նա խոստովանեց` սովորաբար հեղինակի սրտին ավելի մոտ է ստեղծած վերջին աշխատանքը: Իր համար արժեքավոր գործեր են «Մոնթե»-ն, «Գաղթ»-ը:

Արվեստաբան Հրավարդ Հակոբյանը պատմեց, որ մի հանճարեղ  նկարչի խոսքով` լավն է այն նկարիչը, ով կարողանում է գաղափարը պատկերավոր ներկայացնել: «Աղամյանի դեպքում գաղափարը երազային ձևով է տեղ հասցվում: Ըստ իս` նրա արվեստն ինտելեկտւալ է, մտածող»,-շեշտեց Հակոբյանը:

Արվեստաբանը հավելեց, որ Աղամյանն այս ցուցահանդեսով ապացուցում է` իր վրձինը ի վիճակի է ամեն տեսակ գործ ստեղծել:

«Կարեն Աղամյանը հետաքրքիր նկարիչ է և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում  հայ կերպարվեստում: Երբ թերթում ես նրա ալբոմը, որտեղ ներկայացրել է նաև  7-14 տարեկանում կատարած աշխատանքներ, պարզապես ապշում ես դրանց կատարման վարպետությունից: Ամեն ինչ մտածված  է` գույնը, գիծը, ամեն բան»,-շեշտեց արվեստաբան Սյուզի Փիլիպոսյանը:

Ցուցասրահը լեփ-լեցուն էր նկարչի հարազատներով, հետաքրքրասերներով և արվեստի նվիրյալներով: Այն  բաց կլինի մինչև հուլիսի երեքը:

Կարեն Աղամյանը ծնվել է 1946 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը և հենց այդ տարի սկսել դասավանդել այդ բուհում։ 1974 թվականից՝ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Պարգևատրվել է ԽՍՀՄ արվեստների ակադեմիայի և ԽՍՀՄ նկարիչների միության դիպլոմներով։ 1998 թվականին ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]