Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

BMW-ն շուրջ 12 հազար ավտոմոբիլ Է հետ կանչում «դիզելային սկանդալի» կապակցությամբ

BMW-ն շուրջ 12 հազար ավտոմոբիլ Է հետ կանչում «դիզելային սկանդալի» կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BMW կոնցեռնը 11,7 հազար դիզելային ավտոմեքենաների հետկանչ Է սկսել վնասակար նյութերի արտանետումների հսկողության անթույլատրելի համակարգերի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Spiegel հանդեսը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին:

Ավելի վաղ Մյունխենի դատախազությունը BMW-ի մեքենայությունների վերաբերյալ հաղորդումների ստուգում Է սկսել՝ կապված նրա դիզելային ավտոմեքենաներում արտանետվող գազերի մաքրման համակարգի հետ: Պարզվել Է, որ BMW-ի 12 հազար ավտոմոբիլներում տեղակայվել Է անթույլատրելի ծրագրային ապահովում:

Ինչպես գրում Է հրատարակությունը, հետկանչման Է ենթակա հինգերորդ եւ յոթերորդ շարքի ավտոմեքենաները, որոնք չափազանց շատ ազոտի օքսիդ են արտազատում: Ինչպես նշում Է հանդեսը, ավտոմոբիլների հետկանչը մեծ անհաջողություն Է դարձել կոնցեռնի համար, քանի որ, ի տարբերություն մրցակիցների, կոնցեռնն ավելի բարձր տեխնիկական ստանդարտների Էր ապահովում, իսկ նրա ավտոմոբիլներն ավելի լավ արդյունքներ Էին ցուցաբերում փորձարկումների ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]