Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կատալոնիայում հայտարարել են իսպանական միապետության հետ «հարաբերությունների խզման» մասին

Կատալոնիայում հայտարարել են իսպանական միապետության հետ «հարաբերությունների խզման» մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարության անդամները հրաժարվում են մասնակցել այն միջոցառումներին, որոնք կազմակերպում Է թագավորական արքունիքը եւ պետության ղեկավարին չի հրավիրելու իր կողմից անցկացվող միջոցառումներին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ինքնավար հանրակցության նախարարների կաբինետի ղեկավար Կիմ Տոռան: «Ո՛չ ես, ո՛չ Էլ կառավարության անդամներից որեւԷ մեկը չի մասնակցելու այն միջոցառումներին, որոնք կազմակերպում Է միապետությունը, եւ միապետներին չենք հրավիրելու ոչ մի միջոցառման»,-ասել Է Տոռան պաշտոնական հեռուստատեսային ուղերձում:

«Ութուկես ամիս անց Ֆելիպե Վեցերորդը ոչ մի կերպ չհանգստացրեց եւ չաջակցեց հազարավոր մարդկանց, որոնք վիրավորված Էին հոկտեմբերի 1-ին»,-հայտարարել Է Տոռան՝ նկատի ունենալով անկախության հանրաքվեի անցկացման անօրինականության վերաբերյալ Իսպանիայի իշխանությունների, ներառյալ թագավորի դիրքորոշումը: Նա նաեւ Ֆելիպե Վեցերորդին մեղադրել Է այն բանում, որ նա «ներողություն չխնդրեց», եւ վերստին քննադատության տարափ Է տեղացել իսպանական պետության վրա՝ նրան մեղադրելով «ազատության գաղափարները հալածելու» մեջ: Տոռան հավելել Է, որ «բոլոր ջանքերը գործադրել Է երկխոսության համար, բայց դա հնարավոր չի եղել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]