Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանական հայտնի ընկերությունը պատրաստ է Հայաստանում ճառագայթային ժամանակակից սարքերով նոր կենտրոն հիմնել

Իրանական հայտնի ընկերությունը պատրաստ է Հայաստանում ճառագայթային 
ժամանակակից սարքերով նոր կենտրոն հիմնել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է իրանական «Վարան Փարթո Դարման» ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջադ Փանահին և «Վարան Արմենիա» ընկերության տնօրեն, խորհրդի անդամ Մոհամմադ Շահրամիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Իրանական ընկերության ներկայացուցիչները նախարար Թորոսյանին ներկայացրել են իրենց նպատակադրումը՝ առաջիկայում Հայաստանում սեփական ներդրումներով հիմնել նոր կենտրոն՝ այնտեղ տեղակայելով ճառագայթային գերժամանակակից 2 սարք: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցերը հետագայում դնել առավել առարկայական քննարկման:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում ընկերության վարձակալած տարածքում տեղադրված ճառագայթային սարքավորման միջոցով ծառայությունների մատուցմանն առնչվող, ինչպես նաև հայ ուռուցքաբանների հետ աշխատելու և իրենց փորձը փոխանցելու համար Իրանից մասնագետներ բերելու հարցեր։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]