Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից

Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի ավագ Լիոնել Մեսին կարող է Մունդիալից հետո ավարտել կարիերան հավաքականում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հնարավոր է Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո Արգենտինայի ազգային հավաքականի կազմում ելույթներն ավարտեն Էվեր Բանեգան, Սերխիո Ագուերոն, Լուկաս Բիլիան, Անխել դի Մարիան, Մարկոս Ռոխոն ու Խավիեր Մասկերանոն: Հավաքականում ելույթները կարող են ավարտել նաև Լիոնել Մեսին և Գոնսալո Իգուաինը:

Դեռևս 2016 թվականին, երբ Արգենտինան Կոպա Ամերիկայի եզրափակչում պարտվեց Չիլիի ընտրանուն, Մեսին 7 ամսով հեռացավ հավաքականից, այնուհետև կրկին վերսկսեց ելույթներն ազգային ընտրանու կազմում՝ օգնելով Արգենտինային 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am