Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի հետ վիզայի դյուրացման ու ռեադմիսիայի գործընթացը հաջող է իրականացվում. Մոգերինի

Հայաստանի հետ վիզայի դյուրացման ու ռեադմիսիայի գործընթացը հաջող է 
իրականացվում. Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին դրական է գնահատել Հայաստանի հետ վիզայի դյուրացման ու ռեադմիսիայի գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտարարել է հունիսի 21-ին՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Մենք քննարկել ենք մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը ԵԽ-ում երկխոսության ժամանակ: Ես գիտեմ, թե որքան կարևոր է սա ոչ միայն կառավարության, այլև այդ երկրի քաղաքացիների համար, ես դա ամբողջովին հասկանում եմ:

Ինչպես գիտեք, մենք ունենք երկու տարբեր փուլեր: Այսօր մենք քննարկել ենք մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի կիրառման հարցը: Սրանք տեխնիկական պահանջներ են, որոնք անհրաժեշտ են հաջորդ քայլին անցնելու համար:  Այդ տեխնիկական նախապայմանները ավելի ուշ կհանգեցնեն վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսության, որի վերջնական նպատակն է առանց վիզային ռեժիմի հաստատումը»,- նշել է նա: 

Մոգերինին հայտարարել է, որ Հայաստանի հետ վիզայի դյուրացման ու ռեադմիսիայի գործընթացը հաջող է իրականանում: «Մշտապես կան բարելավման եզրեր, մենք քննարկել ենք դրանք: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ դա մեր համագործակցության համար դրական ոլորտ է»,- ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը, ով արդյունավետ է որակել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]