Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արգենտինական մամուլը «քարկոծում է» ֆուտբոլի ազգային ընտրանուն    

Արգենտինական մամուլը «քարկոծում է» ֆուտբոլի ազգային ընտրանուն

 

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Խորվաթիայից կրած 0:3 հաշվով պարտությունից հետո արգենտինական մամուլը մեծ քննադատության է ենթարկել ազգային թիմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արգենտինայի ամենահայտնի մարզական պարբերականը` «Ole»-ն այդ խաղի հետո մի քանի տասնյակ հրապարակում ունեցավ` նվիրված այդ խաղին: «Ինչ սարսափելի է կրկին անգամ տեսնել հավաքականին այս տեսքով, ինչ սարսափելի է նորից տեսնել Մեսսիին, ով չի կարողանում հարվածներ կատարել դեպի դարպասը: Անհնար է զսպել արցունքները: Այժմ մեզ կօգնի միայն Աստված»,-գրել է լրագրող Դիեգո Մասիասը:

Մեկ այլ լրագրող` Խորխե Մարիո Տրասոնտեն սուր քննադատության է ենթարկել Մեսսիին. «Մեսսիի նախօրեի ելույթը չի կարող ոչ մի կերպ արդարացվել: Նա վատ խաղաց, ոչ մի ոգևորվածություն ցույց չտվեց, պայքարելու ոչ մի ցանկություն »:

Իսպանական «Marca»-ն իր առաջին էջում տեղադրել է Մեսսիի լուսանկարը և վերնագրել «Աշխարհի առաջնության ֆիասկոն»: Մեկ այլ պարբերական` AS-ը լույս է տեսել հետևյալ գրառմամբ` «Ոչ Մեսսին, ոչ Արգենտինան»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]