Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մանվել Գրիգորյանը չի օգտվել ձերբակալումից հետո մինչև կալանքի կիրառումը իր ազատության իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Մանվել Գրիգորյանը չի օգտվել ձերբակալումից հետո մինչև կալանքի կիրառումը իր 
ազատության իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել է Մանվել Գրիգորյանի հետ զրույցի տեսանյութը: Երկխոսությունից պարզ է դառնում, որ այն նկարահանվել է այն ժամանակ, երբ Մանվել Գրիգորյանին կալանավորելու մասին որոշումը դեռ կայացված չէր, իսկ ձերբակալման ժամկետն էլ լրացրել էր: Փաստորեն մինչ կալանավորման մասին որոշումը Մանվել Գրիգորյանը կարող էր դուրս գալ: Նա տեսանյութում պարզաբանում է, թե ինչու չի ցանկանում դուրս գալ:

«Մենք այս պահին ունենք պատվի խնդիր, ես չգիտեմ ով ինչ է ուզում ապացուցի, բայց ամենաշատն ինձ է պետք ապացուցել: Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրամանատար եմ եղել, տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ՝ այսօր իմ մասին ով ինչ է մտածում: Կարևորը ես ինձ ճիշտ պահեմ, իրավունք էլ չունեմ երկրից խռովելու: Ես պիտի չխոչընդոտեմ: Իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում, բայց ես հավատում եմ իմ երկրին, արդարադատությանն ու իմ ընկերներին: Եթե ինչ-որ բան  ճիշտ չգնա, ժամանակը բոլորի դատավորն է, կիմանանք էլի՝ ով էր, ոչ էլ ուզում եմ՝ պատմությունը կրկնվի, որևէ մեկը որևէ մեկի համար պատասխանտվություն կրի: Մի տարի, 10 տարի հետո անկախ նրանից՝ ես կամ, թե չկամ, մեկ է այդ մասին խոսվելու է»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ասել է Մանվել Գրիգորյանը:

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր հունիսի 16-ին: 72 ժամ անց լրացել էր օրենքով սահմանված ժամկետը, երբ պետք է կամ ազատ արձակվեր, կամ կայացվեր կալանքի որոշում: Հունիսի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել բավարարել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նրան արդեն զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]