ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը չհայտարարված այց է կատարել զորամաս
15:46, 22 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված ահազանգի հիման վրա հունիսի 21-ին ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ա. Ավետիսյանը չհայտարարված այց է կատարել ՀՀ ՊՆ N զորամաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցելության ընթացքում ՄԻԲԿ կենտրոնի պետը հանդիպումներ է ունեցել զորամասի հրամանատարական կազմի և ժամկետային զինծառայողների հետ, քննարկել զորամասում առկա խնդիրներն ու զինծառայողներին հուզող հարցերը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում