1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Դատավորը բավարարեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

Դատավորը բավարարեց Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն 
Սարիբեկյանի կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում է կայացրել բավարարել Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ իր պաշտպանյալների խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հարություն Սարիբեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը բնակավայրից չհեռանալու մասին:

Դատարանը, սակայն, մերժեց Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունները` իր պաշտպանյալների խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու: Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]