Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Chanel-ն իր պատմության մեջ առաջին անգամ ֆինանսական հաշվետվություն Է հրապարակել

Chanel-ն իր պատմության մեջ առաջին անգամ ֆինանսական հաշվետվություն Է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Chanel նորաձեւության տունն իր 108-ամյա պատմության մեջ առաջին անգամ հրապարակել Է ամբողջական ֆինանսական հաշվետվություն, որը նրան առաջատարների շարքում Է կարգել «լյուքս» դասի ապրանքներ արտադրողների շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ասված Է ընկերության հաշվետվության մեջ, նրա զուտ շահույթը 2017 թվականին կազմել Է 1,79 մլրդ դոլար, ցուցանիշը տարեկան արտահայտությամբ աճել Է 18,6 տոկոսով:

Հասույթն ավելացել Է 11,5 տոկոսով՝ մինչեւ 9,62 մլրդ դոլար: Դա ավելին Է, քան Gucci-ի եւ Hermes-ի ցուցանիշները, բայց, հավանաբար, ավելի ցածր, քան Louis Vuitton-ինը, գրում Է Dow Jones-ը: Louis Vuitton-ը մտնում Է LVMH խմբի մեջ, որի հասույթն անցյալ տարի հասել Է 42,6 մլրդ եվրոյի. ընկերությունը ցուցանիշներ չի ներկայացնում առանձին բրենդների վերաբերյալ, բայց վերլուծաբանները Louis Vuitton-ի հասույթը գնահատում են 11 մլրդ դոլար:

«Մեր ուժեղ ֆինանսները մեզ թույլ են տալիս մնալ անկախ ընկերություն եւ կենտրոնանալ երկարաժամկետ զարգացման վրա»,-հայտարարել Է Chanel-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Ֆիլիպ Բլոնդյոն: Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել Է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել Է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել Է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում Էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել Է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել Է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը:

1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել Է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում Է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]