Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հսկայական թվով վիթխարի առնետները գրոհում են Շվեդիայի քաղաքի վրա

Հսկայական թվով վիթխարի առնետները գրոհում են Շվեդիայի քաղաքի վրա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի Սունդսվալ քաղաքի բնակիչները գանգատվել են առնետների ներխուժումից, որոնք, ինչպես պնդում են ականատեսները, հասնում են կատուների չափերի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Local-ը:

Տեղի իշխանությունները քաղաքի շրջաններից մեկի բնակիչներին նախազգուշացրել են, որ կենդանիները կարող են վտանգավոր լինել: Քաղաքացիներին խորհուրդ են տվել դռներն ու լուսամուտները փակ պահել, իսկ դպրոցականներին դասամիջոցներին շենքերից դուրս չթողնել:

Բացի դրանից, շվեդներին խորհուրդ են տվել թույլ չտալ առնետների ներթափանցում տներ եւ ոչ մի դեպքում չկերակրել դրանց: Քաղաքում ուժեղացրել են հսկողությունը ցանկացած ուտելի աղբի նկատմամբ: Իշխանությունները կարծում են, որ անոմալ խոշոր առնետների վիթխարի թվի պատճառ Է դարձել օգտահանման կենտրոնը, որը տեղափոխման գործընթացում Է: Քանի որ հին վայրը, որտեղ գտնվում Էր կենտրոնը, դատարկվել Է, կենդանիները կեր որոնելու են շտապել քաղաք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]