Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Նոյեմբեր

Ծափաթաղում բացվել է երաժշտական եւ արվեստի խմբակներ


ԳԱՎԱՌ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Ծափաթաղ գյուղում տեղական միջոցներով արդեն մեկ շաբաթ է, ինչ բացվել եւ գործում են երաժշտական եւ արվեստի մի քանի խմբակներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, խմբակների բացմանը նախորդել են մշակույթի տան հիմնանորոգումը, երաժշտական գործիքների եւ համապատասխան գույքի ձեռքբերումը, մայրաքաղաքից մանկավարժ մասնագետների հրավիրումը, որոնց վարձատրության համար տեղական բյուջեի միջոցներից հատկացվել է 2 միլիոն 100 հազար դրամ:
« Ծափաթաղի մշակույթի տանն արդեն բացվել եւ գործում են երգի, պարի, նկարչության եւ ձեռագործության խմբակները: Մեր միջոցներով ձեռք բերված «Գազել» մակնիշի մեքենայով Ծափաթաղ է տեղափոխվում համայնքի մյուս բնակավայրերից 70 երեխա, որոնք ընդգրկված են տարբեր խմբակներում: Համայնքում մշակութային կյանքն աշխուժացնելու համար այլ ծրագրեր ենք նախատեսում իրականացնել նաեւ խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում»,-ընդգծեց Սուլիկո Շուշանյանը: 

Խոսրով Խլղաթյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ