Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախկին փոխնախարարն առաջարկում է էլեկտրական մեքենաներին ազատել ԱԱՀ-ից և փոխհատուցել մաքսատուրքը

Նախկին փոխնախարարն առաջարկում է էլեկտրական մեքենաներին ազատել ԱԱՀ-ից և 
փոխհատուցել մաքսատուրքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում էլեկտրական մեքենաների օգտագործման խթանումը կնպաստի ոչ միայն մթնոլորտի աղտոտվածության նվազեցմանը, այլ նաև մեծապես կազդի երկրի տնտեսական կայուն զարգացմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառմամբ այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Հայկ Հարությունյանը: «Մենք դեռ հույս չունենք, որ Հայաստանում սեփական գազ և նավթ կգտնենք, բայց արդեն հստակ գիտենք, որ արևային էներգետիկայով էժան էլեկտրաէներգիա ենք արտադրում։ Էլեկտրական մեքենաները դրական կնպաստեն էներգետիկ համակարգի հուսալիության բարձրացմանը, քանի որ կծառայեն, որպես կուտակիչներ։ Դրա համար ընդամենը պետք է, որ պետությունը ազատի այս մեքենաների նկատմամբ ԱԱՀ-ի կիրառումը և փոխհատուցի մաքսատուրքը (չի կարող ինքնուրույն ազատել, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք)»,-գրել է Հայկ Հարությունյանը:

Նա նաև նշել է, որ այս քայլը երկարաժամկետ հարկային եկամուտների վրա դրական ազդեցություն կունենա, քանի որ այդ մեքենաների «վառելիքը» հիմնականում արտադրվելու է Հայաստանում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]