Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն արեւմտյան երկրների թվում ռեկորդակիրն Է եկամուտների անհավասարության ցուցանիշով

ԱՄՆ-ն արեւմտյան երկրների թվում ռեկորդակիրն Է եկամուտների անհավասարության ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն արեւմտյան աշխարհում եկամուտների առավելագույն անհավասարությամբ պետությունն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է ծայրահեղ աղքատության եւ մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցող Ֆիլիպ Օլսթոնը:

«ԱՄՆ-ում մոտավորապես 40 միլիոն մարդ ապրում Է աղքատության նշագծից ցած, 18,5 միլիոնը՝ ծայրահեղ աղքատության մեջ, իսկ 5 միլիոնը գոյություն Է պահպանում նույն այն աղքատության պայմաններում, ինչ որ երրորդ աշխարհի քաղաքացիները»,- ասված Է Օլսթոնի զեկույցում: Այս փաստաթուղթը ներկայացվել Է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի մասնակիցներին: Այս շաբաթ Վաշինգտոնը հայտարարեց դրա կազմից իր դուրս գալու մասին:

Օլսթոնը նշում Է, որ ԱՄՆ-ում Է աղքատության ամենաբարձր մակարդակը երիտասարդության շրջանում եւ մանկական մահացության ամենաբարձր մակարդը Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության բոլոր պետությունների թվում: ԱՄՆ-ում քաղաքացիների կյանքի միջին տեւողությունը ցածր Է, քան մյուս զարգացած դեմոկրատական պետություններում:

Դրա հետ մեկտեղ այդ երկրում Է ապրում աշխարհի բոլոր 2 208 միլիարդատերերի ավելի քան 25 տոկոսը, նշել Է ՄԱԿ-ի փորձագետը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]