Պուտինը ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրիմին
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ-ի վրա ֆաշիստական Գերմանիայի հարձակման 77-րդ տարեդարձի օրը հարգել Է Հայրենական մեծ պատերազմում զոհված խորհրդային զինվորների հիշատակը՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի շիրիմին՝ Անմար կրակի մոտ: Ալեքսանդրյան այգում կայացած արարողությունը նվիրված Էր հունիսի 22-ին երկրում նշվող Հիշատակի ու վշտի օրվա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Պետության ղեկավարի հետ միասին արարողությանը մասնակցել են վետերաններ, կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ նախարարների կաբինետի անդամները, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարությունը, պատգամավորներ ու սենատորներ, զինվորականներ եւ հիմնական դավանանքների ներկայացուցիչները: Միջոցառումը շարունակվել Է երեք զորատեսակներ՝ ցամաքային զորքերը, ռազմատիեզերական ուժերը եւ ռազմածովային նավատորմը ներկայացնող զինծառայողների հանդիսավոր երթով:
Արարողության ավարտին Պուտինը ծաղիկներ Է դրել հերոս-քաղաքների ծառուղում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում